12.09.2014|
00:06
Տնտեսական աճի հաշվարկման համար օգտագործվում է երկրի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ), որը տվյալ երկրի բնակչության որոշակի ժամանակահատվածում ստեղծած ապրանքների և ծառայությունների վերջնական շուկայական արժեքն է: Վերջին տարիներին ՀՀ-ում գրանցվում է տնտեսական աճի կրճատման միտում. նախկին երկնիշ աճը արդեն 2013-ի 1-ին եռամսյակում կազմել էր 7,5 %, իսկ տարեկան կտրվածքով նվազել էր մինչև 3,5 %: